20.04.2025
Համաչափ զարգացումն ու ժողովրդագրական խնդիրների լուծումը առաջնահերթություն են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:


Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Մասանորիին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական բազմաոլորտ համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:


Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:


Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ճապոնական կողմին՝ Covid-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:


Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն անդրադարձան տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի:


 


 

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար