23.11.2024
Covid-19-ի հայտնվելը կարող էր կապված լինել ԱՄՆ բիոլաբորատորիայից արտահոսքի հետ. Վոլոդին
prev Նախորդ նորություն

Մոսկվայում բացվել է Կարո Հալաբյանի հուշարձանը

Ապրիլի 27-ին Մոսկվայում (Մալի Պեսչանի նրբ․2 հասցեի հարևանությամբ) կայացել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանի բացումը։


ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաձեռնությունը պատկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, հուշարձանը կանգնեցվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ։

Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Բրոնզե արձանի քանդակագործը ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետներն են՝ Աշոտ Թաթևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան, Կարինա Դանիելյան։




Բրոնզե արձանը պատկերում է ճարտարապետ Կ․Հալաբյանին՝ Մոսկվայում գտնվող Ռուսաստանյան բանակի թատրոնի գծագրերը ձեռքին։ Արձանի բարձրությունը 3 մետր է։ Պատվանդանը պատրաստված է կարմիր գրանիտից, որն իր գունային երանգով հիշեցնում է հայկական տուֆը։