Covid-19-ի հայտնվելը կարող էր կապված լինել ամերիկյան բիոլաբորատորիայից արտահոսքի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ՌԴ օրենսդիրների խորհրդի նիստի ընթացքում, փոխանցում է EADaily-ն։
«Ելնելով այն բանից, թե ինչպես են լռում Միացյալ Նահանգների արբանյակ պետություները, ինչպես իրենք են ԱՄՆ-ում լռում են, կարելի է մեկ եզրակացություն անել. միանգամայն ակնհայտ է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց մոտ տեղի է ունեցել ինչ-որ արտահոսք է այն լաբորատորիաներում, որոնք ամբողջ աշխարհում վերցրել եւ ստեղծել են: Ճիշտ կլիներ կառավարությունն այդ հարցերը նույնպես բարձրաձայներ», - ասել է Վոլոդինը։
Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար անհրաժեշտ է բոլոր երկրներին փոխհատուցել պանդեմիայից կրած ծախսերը եւ դադարեցնել հետազոտությունները, որոնց արդյունքը, նրա խոսքով, կարող էր լինել կորոնավիրուսի ծագումը:
«Եվ թող մտածեն, թե ինչպես են փոխհատուցելու բոլոր երկրներին այն ծախսերը, որոնք դրանից տուժել են։ Հասկանալի է, որ նրա վիրուսը հայտնաբերվել է Ուհանում: Բայց այնտեղի լաբորատորիան ո՞ւմն է: Ամերիկյանը: Նրանք էին ֆինանսավորողները», - նշել է նա։
Այժմ, Վոլոդինի խոսքով, զուգահեռաբար աշխատանքներ են տարվում վիրուսի մոդելավորման ուղղությամբ, «իսկ դա անում են Ամերիկայի Միացյալ Նահանգները»: Եթե չդադարեցվեն այդ հետազոտությունները, աշխարհը կդառնա «պատանդ նոր եւ նոր իրավիճակների», - զգուշացրել է նա:
Քաղաքական գործիչը նաեւ հիշեցրել է Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան լաբորատորիաների գործունեության մասին:
«Եվ ձեր, կառավարության կողմից վարվող հսկայական աշխատանքի հետ մեկտեղ այդ հարցերը պետք է բարձրացնել։ Եկեք ուսումնասիրենք դրանք»,-դիմել է նա փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին նույն ենթադրությունն է հայտնել կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ, ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը մինչ այժմ պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակներով ագրեսիվ կերպով արգելափակում է 1972 թվականի կենսաբանական եւ թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության եւ կուտակման արգելման մասին կոնվենցիայի իրականացման վերահսկողության մեխանիզմի ստեղծումը:
Հենց այդ պատճառով էլ ԱՊՀ տարածքում ամերիկյան բիոլաբորատորիաներ չեն կարող մտնել ոչ Չինաստանից, ոչ Ռուսաստանից, ոչ էլ որեւէ այլ երկրից տեսչություն։