19.03.2024
Մոսկվան մտահոգված է Ուկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանը կրակում է ՊԲ մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:


"Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:


Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին",- ասված է հայտարարության մեջ:


 

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման. ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին
Հաջորդ նորություն next