Մոսկվան մտահոգված է Ուկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությամբ
Ռուսաստանը կլուծի Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու հարցը՝ կախված Անկարայի կոնկրետ գործողություններից, հայտարարել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նրան հարցրել են՝ կդադարեցվի արդյոք այդ համագործակցությունը, Եթե Անկարան Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ մատակարարի։ «Կոնկրետ կնայենք, կոնկրետ դեպքում», - պատասխանեց փոխվարչապետը:
Ապրիլի 20-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ուկրաինային ռազմական անօդաչու թռչող սարքերի վաճառքի գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
«Այո, մենք վաճառում, երբ կա պահանջարկ: Այդ գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Եթե Ռուսաստանը մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի կարիքն ունի, ապա մենք պատրաստ ենք քննարկել դա», - Haberturk-ի եթերում ասել է նախարարը։
Նա նշել է, որ Անկարան լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ՝ չնայած Սեւ ծովի շրջանում լարված իրավիճակին։ Ապրիլի 15-ին այդ գործարքի նպատակահարմարության մեջ կասկածել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։