22.11.2024
Սերժ Սարգսյան. Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն
prev Նախորդ նորություն

Նախարար. Շաքարավազի ներկրման մենաշնորհը հնարավոր է ամրագրվի օրենքով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ շաքարավազի ներկման դե-ֆակտո առկա մենաշնորհը կարող է ամրագրվել օրենքով: Այս մասին նախարարը հայտարարել է Ազգային Ժողովում՝ նշելով, որ այդ հայտարարությունը կարող են սվիներով ընդունել, սակայն մենաշնորհն անհրաժեշտությունն է:

Նշենք, որ ՀՀ շաքարավազի ներկմամբ զբաղվում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով մենաշնորհային դիրք է զբաղեցնում շուկայում: Ալեքսանյանին է պատկանում Շիրակի մարզում գտնվող շաքարի գործարանը:

Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ անկախ նրանից, թե ում է պատկանում գործարանը և ով է ներկրում շաքարավազը, այդ ոլորտն ունի պետական աջակցության կարիք: Մինասյանը նշել է, որ այլ սուբյեկտերի մուտքի արգելափակումը գործարան, որն այժմ աշխատում է 25−30% հզորությամբ, թույլ կտա զարգացնել արտադրությունը: «Մենք քննարկում ենք օրենքի շրջանակներում մենաշնորհ մտցնելու հարցը, սակայն շաքարի գործարանի սեփականատիրոջ մի շարք պայմաններով: Օրինակ, գործարանը պետք է աշխատի 90% հզորությամբ, պետք է ապահովի որոշակի քանակի աշխատատեղեր, որոշակի մուտքեր բյուջե, ապահովի թափանցիկություն և այլն: Այդ բոլոր հարցերն այժմ քննարկվում են»,-նշել է նախարարը:

Մինասյանը որպես օրինակ է բերել Շվեյցարիան, որտեղ առկա է կերակրի աղի արտադրության և արտահանման մենաշնորհ:

Մոնոպոլիզացիան այժմ հայկական տնտեսության ամենաակտուալ խնդիրներից է, քանի որ հարվածում է բիզնես մթնոլորտին: ՀԲ-ի վերջի տվյալներով, Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ամենամոնոպոլիզացված տնտեսությունն ունի: Պաշտոնական տվյալներով, շուկայի մոտ 40% բաժին է ընկնում մենաշնորհներին: Մենաշնորհներ մտցնելու հայտարարությունը հակասության մեջ է մտնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարության հետ: Աբրահամյանը նշել է, որ ոչ մի ընկերություն, ոչ մի անհատ չեն սահմանափակվում նավթամթերքներ ներկրելիս: