Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական անդորր է տիրում: Որոշ փորձագետներ այդ իրավիճակը կապում են Բաքուն անցկացվող Ֆորմուլա մեկի Եվրոպայի Գրան պրիի, մյուսները՝ Վիեննայի բանակցությունների արդյունավետության հետ:
Կովկասագետների գիտական միության նախագահ, ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կրիլովի խոսքով, այդ ամենն առաջին հերթին կապված է այն սցենարի հետ, որ փորձում է խաղարկել Ադրբեջանն ու դա այն է, որպեսզի պահպանվի դանդաղ պատերազմի բնույթն ու շփման գոտում պարբերաբար սրացումների լինեն, որոնք դառնում են ավելի մաշտաբային: Դրա ապացույցն են ապրիլյան իրադարձությունները:
«Այժմ կլինի դադար, որոշակի հանստություն ճակատներում, սակայն որոշ ժամանակ անց, երբ ղեկավարությունը կարծի, որ ժամանակը եկել է և այն ձեռնտու է նրանց համար, նրանք կրկին կսրեն իրավիճակը: Սակայն ես չեմ կարծում, որ նոր սրացումը կլինի այն ծավալի, որոնք մենք ականատես ենք եղել ապրիլին, քանի որ շատ բուռն էր միջազգային հանրության ու միջնորդների արձագանքը, սակայն որ սրացումը լինելու է թեկուզ ավելի փոքր ծավալով, ակնհայտ է: Այդպես է շարունակվելու երկար ժամանակ, քանի որ այդ քաղաքականությունն ուղղված է հայկական կողմի հյուծմանը՝ Ադրբեջանը լուծում է հենց այդ խնդիրը», -
VERELQ-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կրիլովը:
Նրա խոսքով, ՀՀ-ը պետք է գտնի ադեկվատ միջոցներ, որոնք այս պահին դեռ չեն գտնվել, քանի որ այս տարիներին, երբ ղարաբաղյան գոտում սրացումներ էր հայկական կողմը կարծում էր, որ նա պահում է իր դիրքերն ու այլ բան անել պետք չէ: Եվ Ադրբեջանը սկսեց կրկին վերադառնալ այդ քաղաքականությանը: Թե ինչպիսի լուծում կգտնվի, այդ հարցին կարող են պատասխանել միայն հայկական քաղաքական ու ռազմական գործիչները, ասաց փորձագետը:
«Սկզբունքային փոփոխությունը, որն այժմ տեղի է ունեցել, այն է, որ ադրբեջանցիներին պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել այն տարածքները, որոնք մինչ այդ վերահսկում էին հայերը: Իհարկե, նրանց մոտ դա պորթկում է առաջացրել և նրանք հետագայում նույնպես հույսը կապելու են այդ քայլերի հետ, քանի որ ադրբեջանցիներն այդ կերպ ցանկանում են ճնշումներ գործադրել ու հարցը լուծել»,-նշել է Կրիլովը:
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով էր ադեկվատ հայկական իշխանություների և առաջին հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, ով պնդում էր, թե 800 հա կորուստ բուֆերային գոտում չպետք է մտագոհության տեղիք տա, Կրիլովը նշել է, որ դա կրկին ադրբեջանական քաղաքականության արդյունք է, որոնք սովորացրել են, որ կարելի է զիջել և դա չընկալել, որպես ողբերգություն:
«Այսինքն, ընկալվում է որպես ողբերգություն այսօրվա իշխանությունների քաղաքական հակառակորդների կողմից, սակայն և այստեղ անհասկանալի է՝ կամ նրանք գիտակցաբար են դա օգտագործում իշխանությունների վրա հարձակվելու համար, կամ նրանք հասկանում են, որ այդպես կամաց-կամաց զիջվելու է: Սակայն եթե զիջվի անվտանգության գոտին ՀՀ-ը չի ունենա պաշտպանություն: Մեկ տանկային գրոհ և վերջ՝ Ստեփանակերտը գրավված է: Իսկ ապրիլի սկզբին սահմանին առկա էր 200−300 տանկեր»,-նշել է նա:
Նրա խոսքով, այսօրվա քաղաքականությունն ուղղղված է նրան, որ եթե ոչ քաղաքական ճանապարհով, ապա ռազմական ճանապարհով ՀՀ զիջելու է անվտանգության գոտին, իսկ հետագայում Ադրբեջանը կարող է թելադրել իր պայմանները: Քանի որ նրանք կարող են ունենալ արագ բլիցրկիգի պայմաններ ու պայմանավորվելով թուքական կողմի հետ երեք-չորս օրվա ընթացքում հարցը լուծված կլինի: Ըստ Կրիլովի, այդպիսի ավանտյուրայի սցենարը չի բացառվում:
Կրիլովը նաեւ մեկնաբանել է, թե ինչպիսին կլինի ՌԴ-ի դիրքորոշումն այս պարագայում, եթե հաշվի առնենք Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի հայտարարությունը, որ Ադրբեջանը ստիպված է եղել դադարեցնել պատերազմը և այդ հարցում մեծ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը:
Նա նշել է, որ այս պարագայում իրոք կար որոշակի ճնշում ադրբեջանական կողմի վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ այն կիրառվել է այն պարագայում, երբ ադրբեջանական բանակը հեռանկարներ չունի զարգացնել գրոհն ու իրավիճակը սկսեց զարգանալ հակառակ ուղղությամբ, երբ արդեն հայկական ուժերն էին պատրաստվում հակահարձակման: «Եվ մեկ կարևոր հանգամանք ն էլ այն է, որ հայկական զինվորականները չեն գնացել այդ տարածքների հետ վերադարձին մեծ զոհերի գնով, իսկ որ այդպիսիք լինելու էր, կասկած չկա, քանի որ այնտեղ կիրառվում են այնպիսի զինատեսակներ, որոնք մեծ զոհերի կհանգեցնեին»,-նշել է քաղաքգետ:
Ըստ նրա, այս իրավիճակից դուրս գալու համար պետք է գտնվեն նոր լուծումներ: «Պետք է որակապես բարեվել ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքը, քանի որ Բաքուն հաղթում է պաշտոնական Երևանին Մոսկվայում և այլ մայրաքաղաքներում մի քանի պարամետրերով», - ասում է Կրիլովը և հավելում, որ Ադրբեջանն իրականացնում է տարբեր և ակտիվ աշխատանք ու դա չի սահմանափակվում միայն փորձագետներ գնելով նավթադոլարների հաշվին: Նրա խոսքով, ստեղծվել են լուրջ տեղեկատվական ցանցեր, որոնք, եթե չեն վերահսկվում ադրբեջանցիների կողմից, ապա բարեկամ են նրանց: Հայտնվել են բազմաթիվ փորձագետներ, որոնք ադրբեջանամետ դիրքորոշումներ են հայտնում:
Փորձագետը զուգահեռներ է անցկացրել ՌԴ-ում Ադրբեջանի ու ՀՀ դեսպանատների աշխատանքների միջև՝ նշելով, որ Ադրբեջանի դեսպանատունը գլխավորում է երգիչ և կոմպոզիտոր Փոլադ Բյուլբյուլ օղլըն, ով պետք է որ հեռու լիներ պրոֆեսիոնալ քաղաքական գործչի ու դիվանագետի հատկանիշներից, սակայն իրականում նա ուղղակի մեծ ցնցող աշխատանք է տանում հասարակության տարբեր շերտերի և հատկապես ռուսական իշխանություններ հետ: Ադրբեջանի դեսպանատունը շատ հաճախ միջոցառումներ է կազմակերպում, որտեղ հրավիրում են տարբեր պաշտոնյաների, անցկացնում են ռուս-ադրբեջանական տնտեսական համաժողովներ և այլն:
«Հայկական կողմն այս առումով պարտվում է և պետք է բարելավել աշխատանքները ռուսական իշխանությունների ու հասարակության հետ: Դրան պետք է մեծ ուշադրություն դարձնել, գումարներ հատկացնել, իսկ եթե փակվես դեսպանատանը և ոչինչն չտեսնես, ապա ստացում է այն արդյունքը, ինչին մենք այսօր ականատես ենք լինում»,-նշել է նա: