Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ չի մահացել. ԱՆ
Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է մամուլում տարածված այն լուրը, թե Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել:
«Գերատեսչությունը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։
Հանրապետությունում ապրիլի 14-ին, երկու օրվա կտրվածքով, իրականացվել է 60 անձի պատվաստում: Բոլորի ինքնազգացողությունը բավարար է, և լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել։
Լրատվամիջոցն այս անդրադարձով տարածում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և պատվաստումային գործընթացը տապալելու նպատակով»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։