Ես չեմ կարող մեկնաբանել հիվանդ մարդուն։ Այսպիսին է ՀՀ ՊՆ վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի պատասխանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։
«Այն ամենը, ինչ նա է (Նիկոլ Փաշինյան. - խմբ.) ասում է՝ սուտ է։ Նա հիվանդ մարդ է», - ասաց Մովսես Հակոբյանը։
Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, կտրականապես հերքել է հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքը դադարեցնելու հրաման է տվել:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Փաշինյանին մեղադրել էր դեռեւս ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքը դադարեցնելու հրաման տալու մեջ:
«Շատ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ես մի կողմից ուղիղ եթերում հանդես եմ գալիս մարտական կոչով, իսկ հետո զանգահարում եմ ու հրամայում դադարեցնել զորահավաքը», - ասել է նա:
Մեղադրանքների հեղինակը, հայտարարել է Փաշինյանը, փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, սակայն գործող իշխանությունները խոչընդոտել են դրան։
«Երբ նա փորձում էր հանձնել յոթերորդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում գտնվող մի շարք անձանց ներկայությամբ որոշում կայացրեցի, որի շնորհիվ յոթերորդ պաշտպանական շրջանը դեռեւս գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ պատերազմի ողջ ընթացքում դա միակ «կիսապատերազմական որոշումն» էր, որը նա կայացրել է:
«Այս մարդը, ում կիսահիստերիկ վիճակում, յուրաքանչյուր երկու օրը մեկ հարցազրույցներ է տալիս, եւ կրելով գներելի ուսադիրներ, համարում է իր հիմնական հակառակորդ է կնոջը։ Դուք գիտեք, թե ում կնոջը: Կարծում եմ, որ այս մարդը շատ խնդիրներ եւ բարդույթներ ունի: Բայց նա պետք է շատ հարցերի պատասխան տա», - ասել է վարչապետը։