11.09.2026
Կորոնավիրուսը Հայաստանում. 1029 նոր դեպք, 1117 առողջացած և 26 մահ
prev Նախորդ նորություն

Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորված անձին. ՔԿԾ

2021 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձ Կ. Օ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին և պրեգաբալին (լիրիկա) տեսակի թմրամիջոցներին նմանվող, սպիտակ, հատիկավոր զանգվածներ:


«Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- ասված է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ռազմագերիների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ