23.11.2024
Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորված անձին. ՔԿԾ
prev Նախորդ նորություն

Ռազմագերիների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Ռազմագերիների հարազատներն այսօր՝ ապրիլի 9-ին, փակել են Շիրակի մարզի ճանապարհները (փակ են Գյումրի-Երեւան, Աշոցք եւ Վանաձոր ավտոճանապարհները):


Նրանք պահանջում են հստակ տեղեկատվություն Ադրբեջանից ռազմագերիների վերադարձի մասին։


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 8-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Factor.am-ին Ադրբեջանից գերիների խումբը վերադարձնելու մասին: Սակայն ինքնաթիռը Բաքվից վերադարձել է առանց գերիների։


Ավելի ուշ ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ գերիների փոխարեն Հայաստան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակությունը՝ քննարկելու Զանգեզուրով միջանցքի շինարարությունը։