24.11.2024
Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայկական մեքենայի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Իրավիճակը վերահսկելի է. ԿԲ փոխնախագահը՝ դրամի փոխարժեքի տատանումների մասին

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հավաստիացնում է, որ դրամի փոխարժեքի տատանումները գտնվում են կանխատեսվող տիրույթում, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Երիցյանին հարց է ուղղել ազգային արժույթի արժեզրկման տեմպերի մասին։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք Կենտրոնական բանկի փոխնախագահը իրավիճակը կառավարելի է համարում, թե ոչ, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի փոխարժեքի տատանումները չանցնեն վտանգավոր սահմանագիծը և բացասական ազդեցություն չթողնեն գնագոյացման վրա։


Ներսես Երիցյանը հավաստիացրեց, որ դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված իրավիճակը կառավարելի է։


«Բնականաբար, կան գլոբալ գործընթացներ, որոնք չեն կարող չազդել ազգային արժույթի փոխարժեքի վրա. դոլարն ամրապնդվում է բոլոր արժույթների նկատմամբ։ Նաեւ ազդում է արտաքին ուժեղ գնաճային ճնշումը, բայց իրավիճակը կառավարելի է», - հայտարարել է Երիցյանը։