24.11.2024
Իրավիճակը վերահսկելի է. ԿԲ փոխնախագահը՝ դրամի փոխարժեքի տատանումների մասին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 29-ին Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել:


Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 


Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Քրիստիննե Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ: