8.04.2025
Կենտրոնական բանկի նախագահն Արմեն Սարգսյանին է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայկական մեքենայի ուղղությամբ

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել է, որ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում, որը Կապան-Երևան ճանապարհի մի մասն է, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական մեքենայի ուղղությամբ։


Կապանի քաղաքապետը ԶԼՄ-ներին ասել է, որ միջադեպի հետ կապված արդեն տեղեկացրել է ռուս խաղաղապահներին։


«Միջադեպի հետ կապված տուժողներ չկան։ Միջադեպն ավելի կոնկրետ տեղի է ունեցել Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում։ Ռուս խաղաղապահներն արդեն տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել, իսկ Սյունիքի մարզպետարանի հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Գևորգ Փարսյանը՝ հավելելով, որ այս ճանապարհահատվածում նման միջադեպ առաջին անգամ է։


Հատկանշական է, որ մարտի 29-ին Գորիսի ճանապարհահատվածում ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայ զինվորների դիերը տեղափոխող մեքենայի ուղղությամբ։ Դրա հետևանքով մեքենան վնասվել էր։


 

Իրավիճակը վերահսկելի է. ԿԲ փոխնախագահը՝ դրամի փոխարժեքի տատանումների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը