11.09.2026
Վարչապետի հրաժարականի օրը դեռ չի նշանակվել. Լիլիթ Մակունց
prev Նախորդ նորություն

Ապաստարանների հարցով ԱԻՆ-ը կդիմի դատախազին

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն այսօր ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:


ԱԻ նախարարի հրամանով կատարվող գույքագրման գործընթացն ավարտման կետում է, այն իրականացվել է 5 փուլով: Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ և Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել:


Նախարարն առանձնացրել է առաջիկայում լուծում պահանջող խնդիրները՝ այդ թվում ապաստարանների կարգավիճակի հստակեցման վերաբերյալ: Հավելել է, որ հանրապետության դատախազին է ներկայացվելու այն ապաստարանների ցանկը, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն և օրինական կարգով կվերցվեն պետության հսկողության ներքո:


Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններին: Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացված փոփոխություն կրող ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, պաշտոնների անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները:

Reverb. հայ երաժիշտները ճարտարապետական կառույցները վերածում են ձայնագրման ստուդիայի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ