13.12.2024
Արա Այվազյանն ու Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Վարչապետի հրաժարականի օրը դեռ չի նշանակվել. Լիլիթ Մակունց

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը դեռ չի նշանակվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին հայտարարել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։


Նրա խոսքով՝ ենթադրաբար Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին։ «Դա իմ ենթադրությունն է և ուրիշ ոչինչ։ Ես հիմնվում եմ այն բանի վրա, որ ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20–ին», - հայտարարեց պատգամավորը։


Այս փուլում այս հարցի շուրջ որեւէ քննարկում չի եղել, նշել է Մակունցը՝ դժվարանալով պատասխանել այն հարցին, թե արդյոք Փաշինյանը վարչապետի կարգավիճակում կմնա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։