24.11.2024
Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանն ու Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: