4.12.2024
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
prev Նախորդ նորություն

ԼՀԿ-ում դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում պարզունակ մոտեցումներին

Այս փուլում Հայաստանը նույնիսկ ի վիճակի չէ կարգավորել իր հարաբերությունները բարեկամ երկրների հետ, ուր մնաց խոսենք թշնամաբար տրամադրված պետությունների հետ հարաբերությունների կարգավորման մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողներին ասաց "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։


Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր համարում է արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Սամսոնյանը նշել է, որ հայկական կողմը չպետք է այս հարցում առաջնորդվի պարզունակ մոտեցումներով, ինչպիսիք են «Թուրքիան մեր թշնամին է» կամ հակառակը՝ «եկեք ամեն ինչ մոռանանք և բարեկամություն անենք»:


«Մենք խնդիր ունենք, և այն պետք է լուծել։ Մենք անվտանգության խնդիրներ ունենք, ունենք հակառակորդներ, որոնք սպառնում են մեզ ֆիզիկական բնաջնջմամբ։ Այդ խնդիրները պետք է լուծել», - հայտարարել է նա։ Սամսոնյանը պարզաբանել է, որ Հայաստանը պետք է կենտրոնանա պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ուժեղացման վրա, որպեսզի կարողանա «ցանկացած պահի հակահարված տալ»:


Պատգամավորն ընդգծեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ամեն օր սպառնում են Հայաստանին, նման իրավիճակում խաղաղության մասին խոսելը բարդ է: Հարցին, թե այդ երկրները թշնամի են համարում, Սամսոնյանը պատասխանեց. «Ինչպես կարելի է բարեկամական վերաբերմունք ցուցաբերել այն երկրների նկատմամբ, որոնք ամեն օր սպառնում են»։