24.11.2024
ԼՀԿ-ում դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում պարզունակ մոտեցումներին
prev Նախորդ նորություն

Օնիկ Գասպարյանի գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։


Դատալեքս համակարգից տեղեկանում ենք, որ միջնորդությունը քննարկվել է ապրիլի 2-ին կայացած դատական նիստի ընթացքում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու մասին։


Նա նաև պնդել էր, թե հայցադիմումը ենթակա չէր վարույթ ընդունման, հետևաբար, դրա շրջանակներում չէր կարող բավարարվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։  


ՀՀ վարչական դատարանը մերժել է պատասխանողի միջնորդությունը։


Օնիկ Գասպարյանը 3 հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ավելի վաղ ՀՀ վարչական դատարանը բավարարել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։