25.11.2024
Պեսկովը մեկնաբանել Է Կրեմլի վերաբերմունքը Փաշինյանի հրաժարականի մտադրության նկատմամբ
prev Նախորդ նորություն

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԳԴ-ն ուղարկել է Քրեական ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը և ուղարկել այն Քրեական ոստիկանություն։


Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:   


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ դատավոր Մհեր Պետրոսյանը, որը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու կապակցությամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին, դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ: ԲԴԽ-ն դատավորի դիմումն ուղարկել էր գլխավոր դատախազություն: