23.11.2024
Կառավարությունը դյուրացնում է պետական գնումներին մասնակցելու պայմանները
prev Նախորդ նորություն

Ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը. ԱԽՔ-ը շարունակում է ստախոս անվանել Գասպարյանին

Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա։ Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է և այն, ինչ ես ասել եմ, փաստացի կա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով իր ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդում չի առաջարկել դադարեցնել պատերազմը։


«Այդ նիստի ընթացքում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը: Եվ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են այն բոլոր մտքերը, որ ես այդ հարցազրույցում ասել եմ», - ասաց Գրիգորյանը։


Նա նշել է, որ իշխանությունները որևէ միտում կամ նպատակ չունեն բոլոր սլաքներն ուղղելու դեպի Զինված ուժերը։ Ավելին՝ Զինված ուժերը պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեր, ասաց նա, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։ Այնպես որ եթե սլաքները ուղղելու միտում լիներ, ապա զեկույցն էլ իրենք կպատրաստեին.


«Մեղավորներ պետք չէ փնտրել: Անհրաժեշտ է, որ Զինված ուժերը պատերազմի մասին զեկույց պատրաստի»,- նշեց նա։


VERELQ- հիշեցնում է, որ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին ուղերձ էր հղել, որում նշել էր.


«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։