23.11.2024
Անկախ պատգամավորները կառավարությանը մեղադրել են ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը դյուրացնում է պետական գնումներին մասնակցելու պայմանները

Կառավարությունը դյուրացնում է պետական գնումներին մասնակցելու պայմանները: Նման որոշում կայացվեց կառավարության մարտի 25-ի նիստում, համաձայն որի առանց բանկային երաշխիքի պետական գնումների մասնակցության շեմը գործող 10 մլն դրամից հասցվեց 25 մլն դրամի:


Մինչ այս որոշման ընդունումը, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բանկային երաշխիք չէր պահանջվում մոտ 10 մլն դրամ արժողությամբ պետական գնումների պարագայում։


«Այս շեմը հիմա բարձրանում ու դառնում է 25 մլն դրամ։ Ընդ որում, նախկինում տուժանքի տոկոսը 100 տոկոս էր, հիմա տուժանքի չափը նվազեցվում է 15 տոկոս։ 25 մլն դրամից 70 մլն դրամ գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս։ 70 մլն դրամից ավելի արժեքով գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է 30 տոկոս։ 25 մլն դրամից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի կարող է ներկայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք», - ասաց նա։


Նրա խոսքով, 2021 թվականի համար առավելագույն կանխավճարի չափը 20 տոկոս էր, հիմա մեծացվում է ու դառնում 50 տոկոս։ «Սա այն կանխավճարն է, որը պետությունը վճարում է շահած ընկերությանը», - նկատեց նա՝ հայտնելով, որ երաշխիք չի պահանջվի այն ընկերություններից, որոնք ունեն «Ֆիչ», «Մուդիս» կամ «Ստանդարտ էնդ փուրս» միջազգային վարկանիշային կազմակերպությունների կոմղից շնորհված ՀՀ-ին հավասար և ավելի երաշխիք։


«Համոզված ենք, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի»,- հավելեց Փաշինյանը։