Կասկածում ենք, որ հունիսին արտահերթ ընտրություններ տեղի կունենան. Սաղաթելյան
ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը կասկածում է, որ հունիսին արտահերթ ընտրություններ տեղի կունենան:
«Մեզ հավատ չի ներշնչում ֆեյսբուքյան ստատուսը: Բոլոր հիմքերն ունենք կասկածելու, թե հունիսի 20-ին ընտրություններ կլինեն»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգողը:
Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ դրանց անցկացման պահանջը եղել է շարժման պահանջներից մեկը և եթե ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունենան, ապա սա կբավարարի շարժման պահանջների ընդամենը մի մասը:
«Արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում մեծ վտանգ է պարունակում, որ մրցակցային հավասար պայմաններով դրանք չեն լինելու: Եվ ստեղծված իրավիճակից դուր գալու փոխարեն կարող է նոր ճգնաժամ սկսվել», - ասաց նա:
Հետևապես, պետք է լինի ժամանակավոր վարչապետ՝ անձ, ով ընտրություններին անձնական շահագրգռվածություն չի ունենա։ Օրինակ՝ Վազգեն Մանուկյանը։
«Շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, որոշակի մարտավարության տարրերի փոփոխություն հնարավոր է», - հավելեց նա: