24.11.2024
Հայաստանում 2020թ․ ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:


«Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Դամասկոսի հայոց թեմում։


Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վիրահայոց թեմում։


Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանի տնօրենի պաշտոնից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում»,- ասված է հաղորդագրության մեջ։