8.09.2025
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք. 22 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Հայաստանում 2020թ․ ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։ Այս առիթով ներկայացնում ենք տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։


2020թ-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ):


Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաև հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ):


Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության և վստահության համար:


Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը