24.11.2024
Եթե պատերազմ լինի, ապա զուտ ձևական՝ գլոբալ պայմանավորվածություններ իրագործելու համար
prev Նախորդ նորություն

Նախագահը կհանդիպի Լիլիթ Մակունցի և Էդմոն Մարուքյանի հետ

Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:


Ավելի վաղ վարչապետի խոսնակը տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպելու է նաև Նիկոլ Փաշինյանի հետ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին ու Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին շաբաթ օրը հրավիրել էր հանդիպման: Ոչ բոլորն էին ընդունել հրավերը:


Նախօրեին նախագահի առողջական վիճակը վատթարացավ, իսկ ավելի ուշ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.


«Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:


Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»: