19.04.2025
Ընտրություններն այլընտրանք չունեն՝ Փաշինյանը ՀՀ-ն ծրագրավորած տանում է կործանման. Ասրյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպում կունենա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։


Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին ու Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին շաբաթ օրը հրավիրել էր հանդիպման: Ոչ բոլորն էին ընդունել հրավերը:


Նախօրեին նախագահի առողջական վիճակը վատթարացավ, իսկ ավելի ուշ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.


«Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:


Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»:

ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար