30.07.2025
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են
prev Նախորդ նորություն

Եթե պատերազմ լինի, ապա զուտ ձևական՝ գլոբալ պայմանավորվածություններ իրագործելու համար

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է այն կանխատեսումներին, որ նոր պատերազմն անխուսափելի է: Ըստ նրա՝ երկու հետաքրքիր իրողություն կա:

"1. Ետպատերազմյան ամիսների փորձն ուսումնասիրելով կարելի է գալ եզրահանգման, որ առանց պատերազմի էլ նրանք ինչ ուզեն՝ սրանք տալու են:

2. Այլ հարց է, որ առանց պատերազմի հող չեն զիջում: Դա լեգիտիմացնում է հանձնումը: Դա էլ ցույց է տալիս 44-օրյա պատերազմի փորձը:

Հետևաբար, եթե պատերազմ լինի, ապա զուտ ձևական բնույթի՝ ինչ-ինչ գլոբալ պայմանավորվածություններ վերջնականապես իրագործելու համար:

Մի քիչ հակասական է թվում, բայց տարբեր հարթություններում դիտարկեք: Հիմա մեր երկրում ամեն ինչն է հակասական",- գրել է նա Facebook-ի իր էջում:


 

Նախագահը կհանդիպի Լիլիթ Մակունցի և Էդմոն Մարուքյանի հետ
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար