Առաջնային է գերիների վերադարձը. Վիկ Դարչինյանը դիմել է աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին
Բոքսի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչով դիմել է աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.
"Հարգելիներս.
Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:
Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:
Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ",- ասված է Վիկ Դարչինյանի հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանում պահվում է 200-ից ավելի հայ գերի, նրանց թվում թե՛ զինծառայողներ են, թե՛ խաղաղ բնակիչներ: Կան նաև կանայք: