Կան մասունքներ, որոնք անգամ այլ երկներում չի հաջողվի փորձաքննել. նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կան մասունքներ, որոնք հնարավոր չէ փորձաքննել վնասվածության աստիճանի պատճառով:
«Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ են վնասված: Կան մասունքներ, որոնք այնքան վնաստված են, որ անգամ այլ երկներում չի հաջողվի փորձաքննել», - ասաց նախարարը՝ նշելով, որ մասունքների փոքր թիվ կունենանք, որոնցից չեն կարողանա ԴՆԹ անջատել:
Միևնույն ժամանակ նախարարը դժվարացավ ասել, թե ինչ է լինելու այդ մասունքների ճակատագիրը.
Նա տեղեկացրեց, որ արդեն չունեն այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել:
VERELQ-ը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 զոհված զինծառայողների դիակի դատաբժշկական փորձաքննություն: 248 մարմին ու մասունք դեռևս նույնականացված չէ: