2.08.2025
ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգված է ՀՀ աշխատողների իրավունքներով
prev Նախորդ նորություն

Փաշինյանը «սպառնաց» վերադառնալ նախկին սահմանափակումներին

Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճ կա: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Լսելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի զեկույցն այն մասին, որ միայն երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը, այս պահին ունենք 901-ը հոսպիտալացված և մոտ 100 ազատ մահճակալ, Փաշինյանն արձագանքեց՝ պետք է հակահամաճարակային կանոնները մաքսիմալ պահել:


«Մենք պետք է շարժվենք այն ճանապարհով, որ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտությույն չլինի: Կոչ եմ անում մեր ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետև մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումը էական նշանակություն է ունենալու այս հարցում», - ասաց նա:


 

Առաջնային է գերիների վերադարձը. Վիկ Դարչինյանը դիմել է աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան