10.09.2026
Նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ
prev Նախորդ նորություն

Երևանը պատրաստվում է հյուրընկալել ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետներին

Երևանը պատրաստվում է հյուրընկալել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներին. մայիսի 20-ին Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: VERELQ-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը նշեց, որ մասնակից պետությունների աշխատանքային խմբերը արդեն Երևանում են, պատվիրակություններն ընդունելու նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին:

Նշենք, որ նիստի օրակարգում կողմերը կշարունակեն քննարկել նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման Հայեցակարգը, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին վերաբերող խնդիրը:

Հիշեցնենք նաև, որ ԵԱՏՄ անդամ պետությունները կառավարությունների ղեկավարները դեռ ապրիլի սկզբին պետք է անցկացնեին նիստը Երևանում, սակայն Ղազախստանի առաջարկով այն տեղափոխվեց Մոսկվա, ինչը բուռն դժգոհությունների տեղիք տվեց հանրության շրջանում: Մոսկվայում կայացած նիստում որոշում կայացվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում՝ մայիսի 20-ին:
Ընտրական նոր օրենսգիրքը կընդունվի ԱԺ արտահերթ նիստում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ