20.04.2025
Վրաստանը հեշտացրեց ՀՀ և ՌԴ քաղաքացիների մուտքը. ցամաքային սահմանը դեռ փակ է
prev Նախորդ նորություն

Արցախի ՆԳՆ-ն հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

Մամուլում տարածվող տեղեկությունն առ այն, թե Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատները քաղաքացիական հագուստով տեղափոխվում են Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում։


Այս մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հունան Թադևոսյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:


«Արցախի ներքին գործերի նախարարությունն ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունը երկրի ներքին անվտանգության ապահովումն է։ Նախարարությունն ընդգրկված չէ քաղաքական որևէ գործընթացում»,-ընդգծեց Թադևոսյանը:


 


 

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները բռնազավթված են. ԱՀ ԱԺ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար