23.11.2024
Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ուժի մեջ է մտել
prev Նախորդ նորություն

Վրաստանը հեշտացրեց ՀՀ և ՌԴ քաղաքացիների մուտքը. ցամաքային սահմանը դեռ փակ է

Մարտի 1-ից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան:


"Սպուտնիկ Վրաստանը" նշում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուն պես միայն բացասական ՊՇՌ թեստի կարիք կունենան:


Նշվում է, որ Վրաստանում գտնվելու երրորդ օրը օտարերկրացիները պարտավոր են սեփական միջոցներով անցնել կրկնակի թեստավորում:  


Երկրի ցամաքային ու ծովային սահմանները դեռ փակ են: