23.11.2024
Միքայել Մելքումյանը հերքել է ԲՀԿ-ից հեռանալու մտադրության մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Վերականգնվում է ազատությունից զրկված անձանց տեսակցությունների հնարավորությունը

ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ վերականգնվել է ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։


Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:


Հիշեցնենք, որ տեսակցությունները սահմանափակվել էին համավարակի ռիսկով պայմանավորված։ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում, ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։