28.11.2024
Նալբանդյանը՝ Մամեդյարովին. երկար լեցիա էր, բայց ոչ մի պատասխան
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել փակ հանդիպում

Շաբաթ առավոտյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել փակ հանդիպում` ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Քննարկման հիմնական թեման կոռուպցիայի դեմ պայքարն է եղել, ինչպես նաև պետական ծախսերի կրճատման անհրաժեշտությունը, հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով Ազգային ժողովի իր աղբյուրներին:

ԱԺ պատգամավորներ-վարչապետ փակ հանդիպմանը, հիմնականում մասնակցել են խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և այն պատգամավորները, որոնք շատ են անդրադառնում տնտեսական բլոկի խնդիրներին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին հանդես գալով բավականի կոշտ հայտարարությամբ՝ նշել էր. «Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն»: