28.11.2024
Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել փակ հանդիպում
prev Նախորդ նորություն

Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է. կա մեկ զոհ

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից։

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Անցած գիշերը նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում, ըստ ՊՆ մամլո ծառայության հաղորդման, ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը: Վերջինս պայմանագրային զինծառայող էր և ծնունդով Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղից:

Այս մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ժամը 14։00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) և ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքարի) ստորաբաժանումների կողմից չեզոքացվել է հետախուզական ԱԹՍ»,- գրել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա նաև նշել է, որ զինծառայողի մահվան հանգամանքները կներկայացվեն ավելի ուշ: Մայիսի 13-ին Վայոց ձորի մարզում հետախուզական անօդաչու թռչող սարք էր ոչնչացվել: