Մահացել է Սերգո Կարապետյանը
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար (2010-2016 թթ.) Սերգո Կարապետյանը։
Վերջինս տևական ժամանակ է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում էր։
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել գյուղատնտեսական դիզվարելիքի սուբսիդավորման ծրագրի շրջանակում պետական միջոցների «յուրացման կամ վատնման» գործով ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքով: Նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել Սարգսյանի դեմ, թե վերջինիս ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։ Ըստ մամուլի, Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել: