24.11.2024
Մահացել է Սերգո Կարապետյանը
prev Նախորդ նորություն

Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը բխում է Ադրբեջանից. փաստաբան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արցախի համայնքներում մինչև 2022 թվականի մարտի 1-ը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի: Սրանք Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակներն» են, կարծում է փաստաբան Ամրամ Մակինյանը։


Նրա խոսքով, Հարությունյանի վերոնշյալ հրամանագիրը հիմնավորվում է ռազմական դրությամբ, այն ժամանակ, երբ «մարտական գործողությունները փաստացի դադարեցվել են, ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում գրեթե բացակայում է դրանց վերսկսման սպառնալիքը՝ առնվազն մինչեւ եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը»:


«Ուստի, ես իրավունք ունեմ կարծելու, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը բխում էր Ադրբեջանից, և կապիտուլացրած իշխանությունները հլու - հնազանդ բավարարեցին նաև այդ պահանջը... ես գրեթե վստահ եմ, որ մի օր մենք կիմանանք նաև այդ մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամրամ Մակինյանը:



Հարցի գինը


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ռազմական դրության կապակցությամբ հրամանագիր է ստորագրել մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեղյալ հայտարարելու մասին:


Հրամանագրով հաստատվել է, որ գործող ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը:


Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ՝ գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում՝ տարածքային կառավարման ոլորտի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ քաղաքային այլ համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ կառավարության որոշմամբ: