ԱԻՆ-ը մշակում է ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդելը
ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Փետրվարի 4-8-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից տարածքում դաշտային փորձեր են արվել:
Համապատասխան ուսումնասիրությունների և գործնական աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար և կիրառելի լինել փրկարարների համար, տեղեկացնում են ԱԻՆ-ից: