ՌԴ-ն մոտ ժամանակներս պայմանագիր կնախապատրաստի ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ակնկալում է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կպատրաստի գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագիրը եւ ԵԱՏՄ երկրները կանցնեն համապատասխան պայմանագրի նախագծի վրա աշխատանքին: Այս մասին նա ասել է «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մինչև 2025 թվականը ինտեգրման զարգացման ռազմավարության վերաբերյալ որոշումը ԵԱՏՄ պետությունների ղեկավարները կայացրել են բարձրագույն խորհրդում։ Այժմ Ռուսաստանի Դաշնությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տրված հանձնարարականներին համապատասխան, գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագիր է պատրաստում», - նշել է Բելառուսի վարչապետը։
Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ փետրվարի 5-ին Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ուշադրություն է դարձվել այն բանին, որ «պետք է արագացնել աշխատանքը»: Այդ պատճառով շուտով, կարծում եմ, մենք արդեն աշխատանքի կանցնենք գազի շուկայի մասին պայմանագրի նախագծի վրա», - ասել է Գոլովչենկոն։