Ռուս խաղաղապահներն ապահովել են 150 տոննա օգնության մուտքը Քելբաջարի շրջան
Խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել մարդասիրական բեռների տարանցումը Ադրբեջանի կազմ վերադարձած տարածքների միջեւ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների էներգաապահովման եւ ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար մարդասիրական արձագանքման կենտրոնի երկրորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է քսան Կամազ ռազմական ավտոմեքենաներից եւ հինգ ուղեկցող մեքենաներից, ավելի քան 150 տոննա շինանյութ է հասցրել Քելբաջարի շրջան: Շարասյան երթուղին անցել է Մատաղիս և Վանք բնակավայրերով։
Աջակցություն է ցուցաբերվել ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պայմանների հիման վրա։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: