24.11.2024
Ընդդեմ մենաշնորհի. Էլեկտրոնային առևտրի համար հստակ խաղի կանոններ են սահմանվում
prev Նախորդ նորություն

Պարտադիր սոցվճարը կգործի 2018 թվականի հուլիսից

Սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը երկարաձգվեց մինչև 2018թ.:

Ազգային Ժողովն այսօր 104 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններին:

Նշենք, որ ներկայումս առկա ժամկետը սահմանված է 2017 թվականի հուլիսի 1-ը, և եթե Ազգային Ժողովը երեք ընթերցումներով փոփոխությունները հավանության արժանացնի, ինչի նախադրյալն արդեն երևում է, ապա սոցվճար կատարելու պարտադիր պայմանի փոփոխությամբ հանդերձ օրենքը կգործի 2018 թվականի հուլիսի 1-ից: