24.11.2024
Սամվել Կարապետյան երկրորդն է. Forbes-ը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներին»
prev Նախորդ նորություն

Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա գերիների հարցով օրեցօր աճում է. ԱԳ նախարար

Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ գերիների վերադարձնի հարցը պետք է ունենա հրատապ լուծում: Այդ մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:


Նրա խսքով, տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին խոսելու համար նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է լուծվի հայ գերիների վերադարձի հարցը:


«Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում` նախ և առաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն խնդրահարույց կլինի Ադրբեջանի համար»,- նշեց Այվազյանը:


ԱԳ նախարարի վստահեցմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբն այդ հարցով ամենօրյա ռեժիմով աշխատում է: «Եթե նկատել եք, միջազգային ճնշումը օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»,- եզրափակեց Այվազյանը: