Այլևս ազդեցության լծակներ ունենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա. ՀՌԱՀ նախագահ
Նախկինում հայկական կողմն ազդեցության լծակներ չուներ Հայաստանում ռուսական հեռուստաալիքներին հեռարձակման վրա, սակայն ՌԴ կառավարության հետ նոր պայմանագրի կնքումից հետո լծակներն առկա են: Դրանք կկիրառվեն ռուս գործընկերների հետ համատեղ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
"Ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել՝ հարգանք դրսևորել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար հիշատակի ամսաթվերի հանդեպ (օրինակ, սգո օրերին չհեռարձակել ժամանցային ծրագրեր), չմիջամտել Հայաստանում ընտրական գործընթացներին, հարգել արտակարգ կամ ռազմական դրության նորմերը, բացառել կոնտենտի հեռարձակումը, որը նվաստացնում է հայերի ազգային արժանապատվությունը: Արտասահմանյան հեռարձակողը չի կարող մասնակցել լիցենզիա ստանալու մրցույթին, սակայն հնարավորություն ունի հեռարձակման մասին միջպետական պայմանագիր կնքել, ինչպես դա տեղի ունեցավ «Միր» հեռուստաալիքի հետ",- ներկայացրեց նա:
Հակոբյանը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստատեսությունն էլ եզակի լիցենզիա է ստացել, որը թույլ է տալիս առանց հավելյալ պահանջի հեռարձակել ռուսական մալուխային ցանցում: Ինչը նշանակում է, որ այսուգետ առավելությունները երկկողմանի են:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ռուսական երեք հեռուստաալիք՝ "РТР-Планета"-ն, "Россия. Культура"-ն և"Мир"-ը ստացել են Հայաստանում առանց լիցենզիայի հեռարձակվելու իրավունք: