19.04.2025
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը
prev Նախորդ նորություն

Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի խնդիրը

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին հայտնում է ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:


«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը», - ասված է հաղորդագրության մեջ:


Նախարարն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են COVID դեմ պատվաստանյութերի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար