24.11.2024
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակման 58 նոր դեպք և 10 մահ մեկ օրում

Հայաստանում հունվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166094 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 637544 վերջին մեկ օրում` 779 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 7362 պացիենտ. մեկ օրում նվազել է 176-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 154932 անձ` վերջին մեկ օրում 224 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 3047 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է: