25.11.2024
Շուշին հայերի գերակշռությամբ քաղաք էր. փորձագետի պատասխանը Փաշինյանին
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ում կտրականապես հերքում են ընդդիմության պառակտման մասին լուրերը

ԲՀԿ-ում կտրականապես հերքում են ընդդիմության պառակտման եւ ինքնուրույն գործելու ԲՀԿ-ի մտադրության մասին լուրերը։


Այսօր` հունվարի 21-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանը նշեց, որ ծանոթ է նման հրապարակումներին։ Սակայն, շարունակեց նա, 17 ընդդիմադիր կուսակցությունների միավորման հարցում տարաձայնություններ ներկայումս չկան։


«Տարեսկզբին 17 կուսակցություններ հստակ հայտարարել են մարզերում աշխատանք տանելու մտադրության մասին, հետագա քայլերի մասին կհայտարարվի լրացուցիչ։ Իր հերթին ԲՀԿ–ն, լինելով խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը, աշխատելու է ԱԺ-ում՝ օգտագործելով խորհրդարանական մեխանիզմների ողջ զինանոցը դրված նպատակին հասնելու համար՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից», - հայտարարել է պատգամավորը։


Լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ ԲՀԿ ղեկավարությունը չի մասնակցում «հանուն հայրենիքի փրկության» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ մարզեր այցելելուն, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին:


Այս համատեքստում լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե արդյոք ԲՀԿ-ում շարունակում են Վազգեն Մանուկյանին համարել վարչապետի ընդունելի թեկնածու:


Ի պատասխան ՝ Իսայանը կոչ է արել «սեւ կատու չփնտրել մութ սենյակում»։ «Հավատացեք, ոչ մի խնդիր չկա։ Եթե ԲՀԿ-ի օրակարգում փոփոխություններ լինեն, մենք առանց կաշկանդվելու այդ մասին կհայտարարենք լրատվամիջոցներին։ Ոչ մի ծախս չկա», - ընդգծել է նա։