25.11.2024
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հարցով բանակցությունների վերսկսմանը
prev Նախորդ նորություն

«Կարմիր գծերի» սակագները անփոփոխ են. Երևանի քաղաքապետարան

Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագները անփոփոխ են՝ մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը:
 
"Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երեւանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին",- հատնել է խոսնակը: