19.02.2026
Մարդիկ չափազանց հազվադեպ են կրկին հիվանդանում COVID-19-ով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը

Վաղը՝ հունվարի 20-ին, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը կմասնակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։


Նրա խոսքով՝ Վարուժան Ներսեսյանը Հայաստանի Հանրապետության անունից կմասնակցի ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջո Բայդենն իր աշխատակազմում ներառել է երկու հայի։ Նա Ջեֆ Մարությանն է, ով զբաղեցրել է կլիմայական հետազոտությունների գործակալության աշխատակազմի ղեկավարի հատուկ օգնականի պաշտոնը, և Հայկ Խաջինազարյանը, որը գլխավորում է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժինը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մարտի վերջին Դուշանբեում. Վոլոդին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան